Բագրատյանի ու Բաբուխանյանի կռիվն ավարտվել է, անհոգ եղեք. armtaims.am. Տեսանյութ
Արխիվ 12-16Բագրատյանի ու Բաբուխանյանի կռիվն ավարտվել է, անհոգ
եղեք. armtaims.am. Տեսանյութ
Ինչպես գրում է armtaims.am կայքը. Երեկ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ, երբ պատգամավորների հարցերին պատասխանում էր Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, իրավիճակը Ազգային ժողովում այնքան թեժացավ, որ Հայկ Բաբուխանյանն ու Հրանտ Բագրատյանը միմյանց դուրս հրավիրեցին՝«արի ստե, հլը» բղավելով:
Բաբուխանյանից այսօր հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր ու Բագրատյանի միջեւ ԱԺ դահլիճում ամեն ինչ հարթվել է, թե՞ նրանք շարունակել են իրագործել իրենց հայտարարությունը եւ դրսում «հաշիվներ պարզել»:
«Չէ, որեւէ խոսակցություն մենք այլեւս չունեինք: Դրա կարիքն էլ չկա»,- պատասխանեց Բաբուխանյանը՝ հավելելով. «Ամեն ինչ ավարտվեց, անհոգ եղեք»:
Մեր հարցին, թե ի՞նչ խնդիր ունի ինքը բագրատյանի հետ՝ Բաբուխանյանը պատասխանեց, որ խնդիրը սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացակարգերի վերաբերյալ էր: «Ես ուզում էի ավելի հանգիստ մթնոլորտում կարողանա խոսել զեկուցողը»,- մանրամասնեց պատգամավորը:
Կարծում եք Վարդան Պողոսյանը ձեր պաշտպանության կարի՞քն ունի ԱԺ-ում. «Կարծում եմ, որ ոչ... Ինքս ուզում էի ավելի հանգիստ մթնոլորտում լսել»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
