ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ ԿՀԱՆՎԻ՞
Արխիվ 12-16ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ
ԿՀԱՆՎԻ՞
«Իրավունքը» գրել էր, որ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը չի ցանկանում, որ այլընտրանքային զինծառայության դրույթը դուրս հանվի նոր Սահմանադրության տեքստից: «Իրավունքը» սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից պարզեց` եթե նոր Սահմանադրությունում չամրագրվի այլընտրանքային զինծառայության դրույթը, ինչ կանի Վենետիկի հանձնաժողովը Հայաստանին: «Ոչինչ էլ չի կարող անել: Դա մեր սուվերեն ընտրության խնդիրն է»,- ասաց պրն Պողոսյանը:
Հնարավո՞ր է սահմանադրության տեքստից հանվի այդ դրույթը, քանի որ հնչել է պահանջ ԱԺ-ում, Վարդան Պողոսյանը չբացառեց, բայց կարծում է`չարժե հանել:
Մեր մյուս հարցին, թե այլընտրանքային զինծառայության դրույթը ամրագրված չէ գործող սահմանադրությունում, արդյոք սրանից տուժում է այդ համակարգը, հանձնաժողովի անդամն այսպես պատասխանեց. «Տուժելու խնդիրը չէ, այլ սահմանադրական երաշխիքի: Եթե սահմանադրական երաշխիք կա, օրենսդիրը չի կարող դա վերացնել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
