Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԲՀԿ-ՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ, ՔԱՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱԿ-Ի ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԲՀԿ-ՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ, ՔԱՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱԿ-Ի ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Այսօր տեւական ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ խորհրդարանում լքեր էր հարազատ ֆրակցիայի շարքերն ու տեղավորվել (ավելի ճիշտ` «քաղաքական ապաստան» էր գտել) ԲՀԿ-ական պատգամավորների կողքին: Ավելին` անգամ այն ժամանակ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից եւ ոչ ոք չկար նրա կողքին, տիկին Սարգսյանը նախընտրում էր մնալ ԲՀԿ-ական աթոռին: Ի դեպ, քաղաքական կուլիսներում խոսում են այն մասին, որ վերջինիս եւ ՀԱԿ խմբակցության ՀԱԿԿ անդամների հարաբերությունները գրեթե զրոյի են հավասարվել` ոչ նա է կարողանում այլեւս տանել լեւոնականներին, ոչ էլ լեւոնականները` նրան: ՀԱԿ-ում պարզապես, չներեցին Լ.Սարգսյանին նախագահական այցելելու համար, իսկ ՎՍԴՀԿ տիկինը բոլորովին էլ դժգոհ չէ նոր կարգավիճակից, քանի որ վերջապես թոթափել է ԼՏՊ-ի լուծը: Ինչեւէ, այսպես որ շարունակվի, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում այլեւս կունենանք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյան: Այո-այո, չզարմանաք, օր օրի ավելի են տարածվում խոսակցություններն այն մասին, որ պարոն Հակոբյանն էլ որոշել է վերջապես ձեռբազատվել էքսցենտրիկ Զարուհի Փոստանջյանից եւ տարին մեկ անգամ տուրիսիտի կարգավիճակով հայրենիք վերադարձող Րաֆֆի Հովհաննիսյանից ու վերադառնալ նախկին, բայց հարազատ կուսակցությունը` համալրելով դաշնակների շարքերը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ