Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Շուշան Պետրոսյանը զգուշացնում է այս օրերին Արեւմտյան Հայաստան մեկնելու վտանգավորության մասին(video)

Արխիվ 12-16

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (Տեսանյութ)

 

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ դիմելով գործադիրին` նշեց. «Հարցս վերաբերում է Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձաններին այցելության կոչ անող տուրիստական գործակալությունների գործունեությանը` որքանո՞վ է անվտանգ, հատկապես մեր քաղաքացիների համար, այդ ճանապարհորդությունը, եթե նկատի ունենանք թուրք-քրդական հակամարտության զարգացումները, որն օրեցօր ավելի է մեծանում»: Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ասաց. «Կարծում եմ` ճիշտ հարցադրում է, Դուք գիտեք, որ արտաքին գործերի նախարարությունը կապված տարբեր իրադարձությունների հետ զգուշացնում է թե՛ տուրիստական ընկերություններին, թե՛ նաեւ մեր կայքի վրա դրվում են նախազգուշացնող նյութեր ոչ միայն Թուրքիայի, այլեւ համապատասխան վայրերի մասին: Կոնկրետ Ձեր բարձրացրած հարցը մենք նորից խորությամբ կուսումնասիրենք եւ կտեսնենք, թե ինչ ուղություններով է կատարվում այդ ուղեւորությունները, որ համախատասխան ձեւով արձագանքնենք, եթե հարկ կլինի: Վստահ չեմ, որ հարկ կլինի, բայց եթե լինի, կանենք»: Մինչդեռ Շ. Պետրոսյանն արդեն իսկ հարցը խորությամբ ուսումնասիրել էր եւ արձագանքեց փաստերով. «Երկու անգամ նման այցելություն ունեցել եմ Արեւմտյան Հայաստան…Մի քանի օր առաջ կոչ արվեց Դիարբեքիրում պարեկային ժամի, այս գիշեր շատ անհանգիստ էր Նարդինում, Վանում…Անպայման այդ ուղեւորությունների ճանապարհն անցնում է հենց այդ քաղաքներով, ուստի` շատ կարեւոր է այս հարցին անդրադառնալը»:

Հավելենք նաեւ, որ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վնասներ է կրել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին:  Թուրքական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ են տարածել, որտեղ երեւում են եկեղեցու կոտրված ապակիններն ու փամփուշտի հետքերը:  Ավելին`Դիարբեքիրի Սուր քաղաքում նույնպես ընդհարումներ են գրանցվել: Պայթյունների հետեւանքով բնակիչներին մոտավորապես մեկ օր արգելել են փողոց դուրս գալ եւ պատմամշակութային խոշտանգման է ենթարկվել նաեւ տեղի հայ կաթոլիկ եկեղեցին:



 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ