ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈ՞Թ ԱՐՄԵՆԻԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈ՞Թ ԱՐՄԵՆԻԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Մեկնարկել է ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Ֆուտբոլասերները ՉԼ-ի մեկնարկին սպասում էին մեծ ոգեւորությամբ, վստահ լինելով, որ գոնե այս մրցաշարի հանդիպումները կկարողանան դիտել անարգելք: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները այս կերպ արտահայտվեցին խաղի վերաբերյալ: Հեռուստադիտողը 3 րոպե դիտում էր «Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը ու հենց փորձում էր ընկալել խաղի ընթացքն ու տեմպը անսպասելի կադրում հայտնվում էին օրինակ «Բենֆիկայի» ֆուտբոլսիտները, որովհետեւ այդ խաղում գոլ էր գրանցվել կամ էլ թվացյալ սուր հակագրոհ կազմակերպվել: Արդյունքում այս խաղից այն խաղը թռչող կադրերը առաջացրել են ֆուտբոլային խառնաշփոթ, անգամ ուղիղ եթերում աշխատող մեկնաբանները, որոնք ողջ ընթացքում այս կամ այն դրվագի հետ կապված միմյանց կարծիքն էին հարցնում, չէին հասցնում հասկանալ «ո՞ւր են տեղափոխվել» եւ հատկապես ինչո՞ւ… Հարցն այն է, որ ֆուտբոլ դիտում են կոնկրետ նախասիրություններով մարդիկ եւ հանդիպման ելքը չէ, որ նրանց հետաքրքրում է: Ըստ էության ստացվեց, որ որեւէ բան ֆուտբոլից չհաջողվեց հասկանալ, հեռուստադիտողը դեռ ստիպված էր պարբերաբար, «1 րոպե լռությամբ» սպասել ու համբերել թե ե՞րբ է էկրաններից անհայտանալու բոլոր 8 հանդիպումների ընթացիկ հաշիվները «հուշող» աղյուսակը:
Հուսանք, որ այս նույնը պատկերը չի կրկնվի այսօր, առաջին տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումների հեռարձակման ժամանակ, իսկ թե ի՞նչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին հեռուստաընկերությունը կփորձենք պարզել եւ ներկայացնել հաջորդիվ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
