Թե ինչու՞ է «այլանդակ երևույթ» Բագրատյանը այդքան ատում Բեռլուսկոնիին
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ Է «ԱՅԼԱՆԴԱԿ ԵՐԵՎՈՒՅԹ» ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԱՅԴՔԱՆ ԱՏՈՒՄ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻՆ
Այն, որ հնամաշ շպիոն ՀՀՇ-ական Հրանտ Բագրատյանը աղանդավորների պաշտպան է գիտեինք, բայց որ Հայ Առաքելական եղեցուց զատ դեմ է նաեւ ավանդական ընտանիքին բացահայտվեց այսօր` Սահմանադրական բարեփոխումների նախագծի ԱԺ-ում քննարկման ժամանակ:Դիմելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝ Հրանտ Բագրատյանը հարցրեց.
«Ինչո՞ւ եք համառորեն խղճի, ընտանիքի, տան իրավունքի հետևը երկրորդ կետով գրում՝ դա կարող է կասեցվել՝ ելնելով հասարակական շահերից: Ի՞նչ նպատակ է հետապնդում սա: Դուք միանգամից ոչնչացնում եք մարդու իրավունքները»,- նկատեց ՀԱԿ աղանդապաշտպան պատգամավորը:
Բագրատյանը խոսքով՝ նախագծում կա կայուն մեծամասնության հասկացությունը, ինչն արդեն ժողովրդավարությանը հակասում է:«Անտեղի բերում եք Իտալիայի օրինակը, Իտալիայի պրոբլեմը Բեռլուսկոնին էր, մի այլանդակ երևույթ, որ հայտնվեց էդ երկրում»:
Թե ինչու՞ է «այլանդակ երևույթ» Բագրատյանը այդքան ատում Բեռլուսկոնիին: Գուցե նրա համար, որ Պուտինի ընկերն է, իսկ գուցե հենց Պուտինի նշած պատճառով` որ Բեռլուսկոնին սիրում է կանանց, եւ ոչ թե «տղամարդկանց»...
Էս ուր հասար Բագրատյան, ավելի ճիշտ էս ուր հասցրեցին քեզ քո արեւմտյան տերերը...Ի դեպ, տերերի մասին` նույն օրը Բեռլուսկոնին Ուկրաինայում հայտարարվեց պերսօնա նոն գրատա: Դե ռամբուլիկ Բագրատյանն էլ ժամանակին կլկլացնում էր կիեւյան մայդաններում, հետո քարշ էր գալիս ուկրաինական նոր իշխանության միջանցքներում, հիմա էլ դե ոնց չխոսի Բեռլուսկոնիից:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
