Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

 

Երեկ խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սերժ Սարգսյանի  ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց  այլընտրանքային զինծառայության դրույթի մասին:  Վարդան Պողոսյանը հիմնավորեց, թե ինչու պետք է  այդ դրույթը  ներառված լինի սահմանադրության  նոր տեքստում: «Իրավունքը»  ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանից  պարզեց` կոնկրետ ինչ է առաջարկում պատգամավորը  այլընտրանքային զինծառայության մասին` բացի իր մտահոգությունը հնչեցնելուց: «Ես առաջարկում եմ այդ դրույթը հանել սահմանադրությունից, քանի որ այսօր այն օրենսդրորեն կարգավորվում է: Չարժե ամրագրել այդ դրույթը նոր սահմանադրությունում, քանի որ վաղը կարող  է իրավիճակ փոխվել, եւ մենք դրան այլ աչքերով կարող ենք նայել: Չի բացառվում, օրինակ, որ մարդու իրավունքների ոլորտում փոփոխություններ լինեն, եւ հանվի այլընտրանքային զինծառայության  իրավունքը: Ինչո՞ւ մենք  հետո փոխենք մեր սահմանադրությունը, եթե կարող ենք  ուղղակի չամրագրել դա»,- ասաց պատգամավորը:

Մեր  մյուս  դիտարկմանը, թե հնարավոր  է այդ դրույթը դրսից պարտադրված  լինի Հայաստանին, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները պետբյուջեից չեն վարձատրվում, այլ հովանավորվում են դոնոր կազմակերպությունների կողմից, Վարդան Մկրտչյանը դժվարացավ պատասխանել: «Քանի որ ես քաջատեղյակ չեմ,  թե ինչքան  գումար են տվել դոնոր կազմակերպությունները, չեմ կարող ասել:  Վարդան Պողոսյանին արդեն քսան տարուց ավելի է, որ ճանաչում եմ: Չեմ կասկածում նրա ազնիվ ու անաչառ լինելու համար այս  հարցում»,- եզրափակեց  օրենսդիր մարմնի անդամը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ