Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԱՊԱԼԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ

ՏԱՊԱԼԵԼ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ պետք է Սերժ Սարգսյանը ներկա լինի սահմանադրության նոր տեքստի քննարկմանը: «Իրավունք»-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից պարզեց` բավարար ռեսուրս ունի «Ոչ»-ի ճակատը կանխելու սահմանադրության հանրաքվեն: «Ոչ, չունի, ոչ գաղափարական, ոչ էլ քաղաքական, որովհետեւ նրանք չեն հիմնավորում իրենց  գաղափարա-քաղաքական արգումենտները»,- վստահ է  խմբակցության ղեկավարը:

Արմեն Ռուստամյանին հիշեցրինք, որ «Ոչ»-ի ճակատը պնդում է, որ նոր սահմանադրությամբ իշխանությունը վերարտադրվելու է: Այդ տեսանկյունից, ըստ  դաշնակցական գործչի, նշանակում է` այն երկրներում, որտեղ գործում  է խորհրդարանական կառավարման համակարգ, դադարեցվի, քանի որ իշխանությունը վերարտադրվում է: «Սա աբսուրդ է»,- ասաց քաղաքական գործիչը:

Մեր մյուս հարցադրումը  վերաբերում էր  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն  պահանջին, թե սահմանադրական բարեփոխումների հեղինակ Սերժ Սարգսյանը պետք է լինի ԱԺ-ում, Ռուստամյանն այսպես արձագանքեց. «ԱԺ կանոնակարգի հետ որեւէ կապ չունի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ