ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ
Արխիվ 12-16ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ
Քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով կալանավորված Գաստրիկի, Տլեի եւ Ծգլի կալանքի -ամկետը առաջիկա օրերին կերկարաձգվի: Այս մասին մեզ տեղեկացրեց մեղադրյալների փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ գործի ընթացքին եւ վերջերս վիրահատված Գաստրիկի առողջական վիճակի փաստաբանը նկատեց.
- Շատ-շատ բաներ են բացահայտվել, բայց իրավունք չունեմ դրանց մասին խոսել` նախաքննությունը դեռեւս ընթանում է: Իսկ Գաստրիկի առողջական վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող, նա դրա մասին չի ցանկանում խոսել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
