ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՀՅԴ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՁԵԶԱՆԻՑ ԵՄ ԼՍՈՒՄ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՀՅԴ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՁԵԶԱՆԻՑ ԵՄ ԼՍՈՒՄ»
Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գալիք խորհրդարանական ընտրություններում տեղ գտնի ՀՅԴ-ի ցուցակում, այսինքն` հետ կվերադառնա այն կուսակցությունը, որը լքել էր տարիներ առաջ: Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը լսել է թերթից: «Իրավունքը»-ը հետաքրքրվեց` Ռուբեն Հակոբյանը, որպես «ժառանգության» խմբակցության ղեկավար, ինչպե՞ս է տեսնում իր հետագա քայլերը, եթե «Ժառանգությունը» «Ոչ»-ի ճակատում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, պատգամավորը հստակ չպատասխանեց, միայն ասաց` առաջիկայում ելույթներ կլինեն, եւ բոլոր հարցերի պատասխանը կլինի: «Այսօր կամ վաղը բոլորս հստակ կարտահայտենք մեր դիրորոշումը, եւ Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավարն ու հեռացավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
