ԱԺ-ՈՒՄ ԹԵԺ Է` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ «ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻ» ՄԵՋ ԵՆ
Արխիվ 12-16ԱԺ-ՈՒՄ ԹԵԺ Է` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
«ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻ» ՄԵՋ ԵՆ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում ոգեւորվել էին առանձնահատուկ ձեւով: Բանն այն է, որ նիստը ուղիղ հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ: Լեւոն Զուրաբյանը հիստերիկ դրսեւորումներով պնդում էր, որ կիսանախագահական համակարգն արդարացի է, իսկ խորհրդարանական համակարգը դեռ փորձարկված չէ, ավելին` իբր շատ երկրներում խորհրդարանական համակարգը չի արդարացրել իրեն: Զուրաբյանի մյուս պնդումն այն էր, թե Վարդան Պողոսյանը «կեղծ տեղեկություններ» է տրամադրել` ասելով, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում դառնալ ԱԺ նախագահ: Վարդան Պողոսյանն ասաց, որ ինքը կեղծ տեղեկություններ չի տրամադրել: Նա նորից կրկնեց, որ Սերժ Սարգսյանը ցանկություն չունի զբաղեցնելու որեւէ պաշտոն: Լեւոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանը սկսեցին աղմկել, գոռգոռալ դահլիճում, թե համաձայն չեն Վարդան Պողոսյանի հետ, որ նա «դեմագոգիկ անհեթեթություններ» է հնչեցնում: Խոսրով Հարությունյանն ու Հայկ Բաբուխանյանը պահանջեցին իրենց ներվային գործընկերներից թույլ տալ նախագահի ներկայացուցչին իր խոսքն ավարտել: Բայց անօգուտ, երկուսն էլ ղժղժում էին, ինչպես բազարի կանաչի վաճառող պառավներ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց լռել կամ դրսում լուծել իրենց հարցերը:
Պարզ է, որ եւ Զուրաբյանը, եւ Բագրատյանը իրենց արտասահամանյան տերերից ստացել են հանձնարարական թույլ չտալ սահմանադրության նախագծի նորմալ քննարկում, այն վերածելով բալագանի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
