ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Շարունակվում է Աժ-ում քառօրյա նիստը: Ինչպես հայտնի է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու եկավ Կարեն Բեքարյանը, ով արդեն երկրորդ օրն է մասնակցում ԱԺ նիստերին: Նկատենք, որ պարոն Բեքարյանն արդեն առաջին օրով հրաժարվեց եւ ինչու չէ նաեւ խուսափեց լրագրողների հարցերից նշելով, որ առանձնապես ասելիք չունի: Բայց պարզվում է պարոն Բեքարյանը ոչ միայն լրագրողներին այլեւ իր խմբակցության գործընկերներին եւս ասելիք չունի: Այսօր, երբ ուղիղ 12:00-ին սկսվեց ԱԺ նիստը, նախագահողը հայտարարեց տեղադրել քարտերը գրանցման համար, նկատեցինք, որ Բեքարյանի աթոռը դատարկ է, ով 5 րոպե ուշացումով հայտնվեց նիստերի դահլիճ: Բացի ուշացումից եւ չգրանցվելուց Կ. Բեքարյանը նիստերի դահլիճ մտնելուց մոտեցավ միայն Վարդան Օսկանյանին եւ ջերմագին բարեւելուց հետո միայն նստեց իր տեղում: Ստացվում է, որ նորաթուխ պատգամավորը ոչ միայն խուսափում է ինտերվյու տալուց այլ նաեւ իր գործընկերների՞ց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
