Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

Երեւանը ԱՊՀ տարածքում զբոսաշրջային հանրահայտ ուղղությունների լավագույն հնգյակում է

Արխիվ 12-16

Երեւանը ԱՊՀ տարածքում զբոսաշրջային հանրահայտ ուղղությունների լավագույն հնգյակում է

 

Travel.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե 2015 թ. ԱՊՀ երկրներում որ ուղղություններին են նախապատվություն տվել ռուս զբոսաշրջիկները։ Վարկանիշը կազմված է ԱՊՀ հյուրանոցներում այս տարվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների արած նախնական պատվերների տվյալներով։ Խոսքն այն զբոսաշրջիկների մասին է, ովքեր ճամփորդել են որպես անհատներ։

Ռուսաստանի քաղաքացիների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ԱՊՀ քաղաքների լավագույն տասնյակում են Մինսկը, Կիեւը, Ալմա աթան, Բաքուն, Երեւանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը, Թաշքենդն ու Քիշնեւը։

Ռուս զբոսաշրջիկների շրջանում հաջողություն վայելող ԱՊՀ քաղաքների առաջին քսանյակում են նաեւ բելառուսական Բրեստ, Գրոդնո ու Գոմել, ուկրաինական ՝ Լվով, Օդեսա ու Խարկով, ղազախստանյան Ակտաու ու Ակտոբե քաղաքները, նաեւ Թուրքմենիայի մայրաքաղաք Աշխաբադը ու Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն։

Ռուս զբոսաշրջիկների կողմից՝ ԱՊՀ ամենասիրված երկրների հնգյակը ղեկավարում է Բելառուսը, որին բաժին է է հասնում բոլոր ուղեւորությունների 37 տոկոսը։ Ուկրաինային՝ 22 տոկոսը, Ղազախստանին ՝ 16 տոկոսը, Ադրբեջանին՝ 9 տոկոսը, Հայաստանին՝ 7 տոկոսը։ ԱՊՀ մնացած երկրներին բաժին է ընկնում 10 տոկոսից էլ քիչ։

Travel.ru տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան կատարած ուղեւորությունների օնլայն ամրագրումների թիվը անցած տարվա համեմատ մեկ երրորդով աճել է։ Ռուս զբոսաշրջիկներն այս տարի Հայաստանում անց են կացրել  միջինը 3.5 օր եւ հյուրանոցում ծախսել են օրական 65 դոլար։

Համեմատության համար ասենք, որ Բաքվում զբոսաշրջիկները հյուրանոցում ծախսում են օրական միջինը 78, Կիեւում ՝ 87, իսկ Ալմաթայում ՝ 87 դոլար։ ԱՊՀ–ում ամենաէժան մայրաքաղաքը Բիշքեքն է (օրական 30 դոլար), իսկ ամենաթանկը ՝ Աստանան  (օրական 115 դոլար)։

Ամառային սեզոնի արդյունքներով ՝ ռուս զբոսաշրջիկների համար Սեւանը հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների ամենասիրված հանգստավայրերի շարքում։

ԱՊՀ ամենասիրված հանգստավայրերի լավագույն հնգյակում  են Իսըկ Կուլյ լիճը ՝ (Ղրղզստան), Նարոչ լիճը (Բելառուս), Բորովոեն (Ղազախստան), Նաբրանը (Ադրբեջան) ու Սեւանը (Հայաստան)։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված