Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times

Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը նշանակվել է Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ

Արխիվ 12-16

Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱԲԵՂԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. ԳԱՐԵԳԻՆ աբեղա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Անդրադառնալով Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանի կենսագրությանը` նշենք.

1992-2002 թթ. սովորել է Մոսկվայի թիվ 249, ապա Երեւանի թիվ 148 դպրոցներում: Դպրոցական տարիներին հաճախել է նաեւ Արաբկիրի Հայորդյաց տուն:

2002-2008 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:

2006 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008 թ. ծառայության է անցել Մայր Աթոռի դիվանատանը` նախ որպես Եկեղեցի-պետություն բաժնի գործավար-քարտուղար, ապա որպես նույն բաժնի պատասխանատու:

2008 թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնաիրավական փոխհարաբերություններըե թեմայով:

2009 թ. հուլիսի 19-ին, ձեռամբ ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա:

2010-2014 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում` միաժամանակ ուսանելով եւ պարբերաբար դասախոսելով Օքսֆորդի համալսարանում: Ուսումնառության ավարտին ստացել է աստվածաբանության դոկտորի (PhD) աստիճան:

Ուսման տարիներին որպես այցելու հոգեւոր հովիվ իր ծառայությունն է բերել Լոնդոնի Ս. Եղիշե եւ Մանչեսթրի Ս. Երրորդություն հայկական եկեղեցիներում, ինչպես նաեւ հիմնել է Օքսֆորդի համալսարանական առաքելության ծուխը:

2014 թ. նոյեմբերից, որպես փոխտնօրեն, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում:

Մաղթենք Հայր Սուրբին ուժ եւ կորով, որպեսզի իր հոգեւոր լույսով եւ գիտելիքներով` նոր շունչ հաղորդի ճեմարանականներին եւ կրթի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրված եւ քրիստոնեական հավատքով զինված իսկական հոգեւորականներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված