Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

''ԵՐԲ ՉՈՒՆԵԻՔ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՔ...''. ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արխիվ 12-16

''ԵՐԲ ՉՈՒՆԵԻՔ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ

ԷԻՔ...''. ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Անշուշտ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և հրատապության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել տարբեր մոտեցումներ: Սակայն ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով ուժեղացվում են սահմանադրական երաշխիքները, որոնք անհրաժեշտ են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար: Նախագծում ուժեղացվում է հայանպաստ քաղաքականությունը՝ ըստ որի սահմանվում է, որ յուրաքանչյուր հայազգի ներկայացուցիչ քաղաքացիություն ստանալու ուղղակի իրավունք ունի նախկին պարզեցված կարգի փոխարեն:

Ձգտու՞մ ենք ավելի շատ գաղափարների մրցակցության… Սահմանադրության բարեփոխումների նախագիծը հենց ապահովում է առողջ մրցակցություն քաղաքական թիմերի միջև: Այս դեպքում պայքարը գնալու է ոչ թե անձերի, այլ՝ գաղափարների ու թիմերի միջև: Յուրաքանչյուր անդամի ընտրությունը և գործելաոճը բխելու է տվյալ քաղաքական թիմի հաղթանակի ապահովման նպատակից:

ՈՒզու՞մ ենք կառավարման ճկուն համակարգ՝ կառավարման խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի անհրաժեշտության պարագայում կառավարությունը փոփոխվի և ավելի համահունչ լինի ժողովրդի կամքին:

Նախագիծը նաև լայն հնարավորություն է ընձեռում ընդդիմությանը՝ միավորվելու և նպատակներն ու ծրագրերն իրականացնելու:

ՈՒզու՞մ ենք, որ ժողովուրդն ավելի ակտիվ մասնակցություն ունենա երկրի կառավարման գործում, սա հստակ ճանապարհ է ուղենշում՝ ժողովուրդը պետության կառավարմանը մասնակից կլինի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ անընդհատ, ցանկացած պահի՝ 50 հազար ստորագրություններով քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր ներկայացնելով ԱԺ: Մի՞թե դա քաղաքացիական հասարակությունը զարգացնելու ավելի հզոր ազդակ չի լինելու, Ազգային ժողովը մշտապես զգալու է ճնշման խմբերի շնչառությունը:

Ինչ խոսք՝ քննադատել կարելի է յուրաքանչյուր բարեփոխում, նայած թե ով ինչ նպատակ է հետապնդում: Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկենք ոչ թե անձնական նեղ կուսակցական, այլ համազգային շահերի տեսանկյունից: Սա յուրաքանչյուր քաղաքացու լավ ապրելու հնարավորության, յուրաքանչյուր քաղաքացու ուժեղ կողմերի իրացման, լավ գաղափարների իրագործման լայն հնարավորություն է, զարգացած երկիր ունենալու երաշխիք:

Երբ չունեինք այդ հնարավորությունները,  բողոքում էինք, երբ տրված է այդ ամենը ունենալու հնարավորությունը, հրաժարվում եք:

Ի՞նչ ենք ուզում, դուք էլ չգիտեք:Իսկ նրանք, ովքեր վաղուց գիտեն, մասնակցում են, առաջարկում են, բարելավում են: Ի գործ……

 


ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 15-ի ելույթը հայտարարությունների ժամին

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ