ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՛՛ԽՈՐԱՆՈՒՄ Է ԱՅՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԸ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՍԵՆՔ ԱՅՈ՛՛
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՛՛ԽՈՐԱՆՈՒՄ Է ԱՅՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԸ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՍԵՆՔ ԱՅՈ՛՛
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավորների ելույթները հիմնականում ուղղված էին սահմանադրական բարեփոխումներին: ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց կուսակցության տեսակետը, այն 10 կետերը, ըստ որի պետք է ընդունել նոր սահմանադրությունը:
Նրա խոսքով. <ՍԻՄ-ի գնահատականները, առաջարկությունները, դիտողությունները սահմանադրության նախագծի վերաբերյալ ձեւավորվել են կուսակցության 1992 թվականի սահմանադրության նախագծի վրա, 1993 թվականի ՍԻՄ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ եւս երեք կուսակցությունների մասնակցությամբ ձեւավորված վեցյակի սահմանադրության հիմնական դրույթների հիման վրա, այսինքն պառլամենտական հանրապետություն եւ 100 տոկոս համամասնական համակարգ>:
Պատգամավորը իր խոսքում նշեց, որ ՍԻՄ-ը ողջունում է սահմանադրական բարեփոխումները, դրական է համարում ՀՀ սահմանադրության նախագիծը եւ համոզմունք հայտնում, որ նրանում ներառված 10 դրույթները ապահովելու են երկրի առաջընթացը: Նա նաեւ նշեց, որ ՍԻՄ-ը ներկայացրել է շուրջ երեք տասնյակ առաջարկություններ նախագծի վերաբերյալ, մասնավորապես դրանք երաբերում են յուվենալ արդարադատության տարրերի ներդնելու շտապողականության, միջազգային իրավունքի երբեմն անհարկի գերակայության, աղանդների գործունեությանը: <Բազում հանդիպումների ու քննարկումների արդյունքում արդեն իսկ մի շարք առաջարկներ ստացել են սահմանադրական հանձնաժողովի կողմից դրական արձագանքներ, ինչը ավելի է խորացնում այն համոզմունքը, որ սահմանադրական բարեփոխումներին ասենք` Այո՛>,- եզրափակեց իր ելույթը ՍԻՄ նախագահը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

