ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՈՒԽՏԱԴՐՈ՞ՒԺ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՈՒԽՏԱԴՐՈ՞ՒԺ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հանդիպումը` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, «Ժառանգություն» կուսակցության հետ որեւէ առնչություն չունի:
– Տիկին Փոստանջյան, խորհրդարանի արտահերթ նիստերից մեկի` ռուսական վարկային պայմանագրի վավերացման ժամանակ Ռուբեն Հակոբյանն այլ տեսակետ հայտնեց` կողմ, իսկ դուք` դեմ, մտավախություն չունե՞ք, որ հիմա էլ նույն իրավիճակը կրկնվի:
– Չեմ կարծում, որ նա իրավասու է խոսելու «Ժառանգության» անունից: Մենք ունենք փաստաթուղթ` «Ուխտ Հայաստանի», նա կարող է դրժում է այդ փաստաթուղթը: Լինում է երբեմն, որ մարդիկ փոխում են իրենց կարծիքը կամ ճամբարը: Եթե փոխի ճամբարը, խնդրեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
