Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

 

Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացը կեղծ օրակարգ է համարում, եւ կուսակցության օրակարգում այդ հարցը չի քննարկվում: «Իրավունքը» վերոնշյալ կուսակցության մամլո պատասխանատու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ պարզեց` հնարավո՞ր է կուսակցությունը միանա «Ոչ»-ի ճակատին: Նրա խոսքով` շատ քիչ հավանական է, որ միանան «Ոչ»-ի շարժմանը: «Եթե կոնկրետ առաջարկ լինի ու անելիքի տեսլական, միայն այդ դեպքում կուսակցությունը կմիանա «Ոչ»-ի շարժմանը»:

«Ոչ»-ի ճակատի նպատակն է թույլ չտալ անցկացնել սահմանադրական հանրավքե ու պահանջել իշխանափոխություն, արդյո՞ք սրանք կոնկրետ պահանջներ չեն եւ բավարար չեն` շարժմանը միանալու համար: «Այս պահին կոնկրետություն չկա: Իշխանափոխություն բոլորն են պահանջում: Իսկ դա ինչպե՞ս պետք է լինի, ինչպե՞ս է դա արվելու, թե չէ ցանկություններ ու լոզունգներ միշտ էլ ասվում են: Կլինի կոնկրետ առաջարկ, օրինակ, կասեն, որ 1500 ընտրատեղամաս մենք ենք պահում, 200-ն էլ` «Քաղաքացիական պայմանագիր», կարո՞ղ եք դուք վերահսկել: Ի՞նչ է լինելու իշխանափոխությունից 24 ժամ առաջ ու 24 ժամ հետո: Որքանո՞վ է լեգիտիմ իշխանափոխություն անող ընդդիմությունը: Չէ՞ որ լեգիտիմությունը կարեւոր է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության պարագայում»,- մանրամասնեց կուսակցության խոսնակը:
Ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը» սպասում, որ «Ոչ»-ի ճակատն առաջարկներով դիմի իրենց, ինչո՞ւ կուսակցությունը նախաձեռնող եւ առաջարկներ անող չէ: «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մեկին էլ չի սպասում, իր գործն է անում: Եթե մեզ համար դա կեղծ օրակարգ է, ինչո՞ւ պետք է մենք առաջարկներով դիմենք: Մեզ համար տարբերություն չկա խորհրդարանական, կիսանախագահական, թե նախագահական համակարգով գնանք ընտրությունների»,- պատասխանեց Ա. Սիմոնյանը:
Արդյո՞ք կուսակցությունը մտավախություն չունի` հայտնվելու լուսանցքում նման դիրքորոշման համար` չլինել ե՛ւ «Ոչ»-ի ճակատում, ե՛ւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին կողմ ուժերի շրջանակում: Լուսանցքում «Քաղաքացիական պայմանագիրը» չի հայտնվի` Ալեն Սիմոնյանի համոզմունքն է սա, որովհետեւ նման արտահայտություններ ասվում էր «եռյակի» մասին. «Ժամանակը կգա, մենք հանրությանը կներկայացնենք մեր ունեցածը: Հանրությունն էլ կտա իր գնահատականը»:
«Ընդդիմության լեգիտիմություն» արտահայտությունն արդյո՞ք նշանակում է, որ սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված շարժման առանցքային կուսակցությունները` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ընդդիմադիր լեգիտիմ ուժեր չեն: «Դա ձեր եզրակացությունն է: Ես մեր մասին ու մեր անելիքների մասին եմ խոսում: Ես չեմ ցանկանում ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ «Ժառանգությանը» գնահատական տալ: Ո՛չ մեղադրում, ո՛չ սատարում եմ նրանց: Նրանք լեգիտիմ են այնքանով, որքանով ձայն են հավաքել ու կարողացել դրանք պահել: Ես ասում եմ` իշխանափոխություն պետք է արվի մի ուժի կողմից, ով դրա իրավունքը ստացել է ժողովրդի կողմից»,- հիմնավորում է իր տեսակետը մեր զրուցակիցը:
Թե արդյո՞ք «Ոչ»-ի ճակատն այս պահին ունեցած ռեսուրսով կարող է տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը. «Անկեղծ ասած, ծանոթ չեմ «Ոչ»-ի ճակատին: Մենք չենք էլ քննարկում սահմանադրական բարեփոխումները: Ես ձեզ լուրջ եմ ասում»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված