Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ  ԵՐԳՉՈՒՀԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան Կամերային  երաժշտության տանը  տեղի կունենա «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ` Սեդրակ Երկանյան ) հայկական ավանդական երաժշտության համերգը`«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով:

Համերգի ընթացում, այլ ստեղծագործությունների հետ միասին, «Տաղարանի» արտիստներն առաջին անգամ կկատարեն  համերգի խորագրի համանուն երգը եւ  «Քոչարիների»  շարքը, որն իր  մեջ ներառում է Հայաստանի տարբեր շրջանների քոչարիները:

Հատկանշական է, որ համերգին իր մասնակցությունն է բերել նաեւ գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը հայ հանդիսատեսի համար կկատարի հայկական երգեր: Երգչուհին  եվրոպական մի շարք երկրներում հանդես է եկել տարբեր հայկական  ծրագրերով ու համերչգներով , որով իր ուրույն մոտեցումն է դրսեւորել  Հայոց մեծ եղեռնի ճանաչման հարցում: Իր ծրագրերով երգչուհին պայքարում է, որպեսզի ոչ միայն Թուրքիան, այլեւ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Որպես օտար երկրում ապրող փախստական, Լեմանը միշտ պայքարել է հավասարության, մարդկանց իրավունքների, միասնական կյանքի համար: Նա միացնում է իրար արվեստը, բեմը եւ ժողովուրդներին, ունենալով մեկ նպատակ՝ դաստիարակել համերաշխություն ու սեր իրար նկատմամբ:

2013թ. Լեմանը երգել է Կոմիտասին նվիրված փառատոնում  եւ ցանկություն հայտնել երաժշտությկան միջոցով պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Լեման  Շտեհնը  ծնվել է 1968թ. Ստամբուլում: Փոքր հասակից տեղափոխվել է Գերմանիա: Նրա կապը երաժշտության եւ երգեցողության արվեստին եղել փոքր հասակից: Հայ երաժշտությանը երգչուհին ծանոթացել է հայ ընկերներից մեկի`Գեւորգ Դավթյանի շնորհիվ, այնուհետեւ սիրել եւ տարբեր համերգների ու փառատոների ժամանակ հանդես  եկել հայկական ստեղծագործություններով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ