ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌ «ԽԱՎԱՐԻ» ՄԵՋ Է
Արխիվ 12-16ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԵՌ «ԽԱՎԱՐԻ» ՄԵՋ Է
Անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ նոր կուսակցություն է ստեղծելու, հավանաբար «Լուսավոր Հայաստան» անվանումով: «Իրավունքը» պատգամավորից պարզեց` կուսակցության ստեղծումն ինչ փուլում է: «Հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, մոտ օրերս կլինի հայտարարություն»,- ասաց պատգամավորը:
Թե ինչ ուղղվածությամբ է լինելու Մարուքյանի կուսակցությունը, պատգամավորը հրաժարվեց հիմա որեւէ տեղեկություն տալ. «Առաջիկայում կհայտարարենք»:
Տեղեկացնենք, որ ամիսներ առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր կուսակցությունում ընդգրկված են լինելու այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական դաշտից հեռու են, ներգրավված են բիզնեսում, ակադեմիական միջավայրում:
Դե ինչ, տեսնենք, թե Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ինչպես «կլուսավորի» քաղաքական ու հանրային դաշտը ու ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk