ԲՀԿ-ԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ ՄԱՍԻՆ. «ՈՉ ՄԻ ՃԱԿԱՏԻ ՈՒԺ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ
ՄԱՍԻՆ. «ՈՉ ՄԻ ՃԱԿԱՏԻ ՈՒԺ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
«Իրավունք»-ն այսօր ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից պարզեց` արդյոք հաջողություն կունենա «Ոչ»-ի ճակատը, ով ամեն կերպ փորձում է տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: «Չգիտեմ, դա հարցրեք «ոչ»-ի ճակատին: Ես ոչ մի ճակատի ուժ չեմ համարում: Ուժը ժողովուրդն է: Հանրությունը պետք է հայտնի կամքը: Եթե միանա ոչ-ի ճակատին, եթե մեծ քանակի բազմություն հավաքի, գնա դեպի «ոչ»-ը, իրենց քվեով էլ կապահովեն այդ «ոչ»-ը»,-եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության տեքստի դեմ եղող քաղաքական ուժերը ոչ միայն պայքարում են կանխելու սահմանադրական հանրաքվեն, այլեւ իշխանափոխություն են պահանջում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk