ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԾԵԾՎԱԾ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹԱԾ ԿՈՒՍԱԿՑԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԾԵԾՎԱԾ ՈՒ
ԱՐՏԱԳԱՂԹԱԾ ԿՈՒՍԱԿՑԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Ինչպես հայտնի է, ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ում ամիսներ առաջ ծեծել էին, արտագաղթել է Հայաստանից: «Իրավունք»-ը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել` արդյոք ակտիվիստի արտագաղթը չի համարում կուսակցության պարտությունը: Պատգամավորը, ով մինչ այս հարցը շրջապատված էր լրագրողների կողմից եւ պատասխանել էր բազում հարցերի, հավանաբար, ձանձրանալով շփվել լրագրողների հետ, առանց մեր հարցը մինչեւ վերջ լսելու, ասաց. «Ես չգիտեմ, ես Արտակ Խաչատրյանով չեմ զբաղվում»:
Հ.Գ. Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ պատգամավորին չի հետաքրքրում իր կուսակցի ճակատագիրն ու նրա հեռանալու պատճառները: Իսկ միգուցե տրամաբանական է Աբրահամ Մանուկյանի անտարբերությունը: Չէ՞ որ Արտակ Խաչատրյանի ծեծից հետո որպես դեպքի կազմակերպիչ Աբրահամ Մանուկյանի անունն էր շրջանառվում, թեեւ պատգամավորը հիմարություն էր դա համարել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk