Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՅՏՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Է

ՀԱՅՏՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում   մի քանի անգամ հարցրեց` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը  խորհրդարանում չի ներկայացնում սահմանադրության նոր տեքստը:  ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը խորհուրդ տվեց  պատգամավորին ծանոթանալ կանոնակարգ օրենքին:  «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Զարուհի Փոստանջյանին, քանի որ նրա ելույթից մեր թշնամիները ավելի լավ կհասկանան, թե մեր երկրին վերաբերող ինչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնեն: Պատգամավորը հիշեցրեց իր գործընկերոջը, որ այս պահին ՀՀ նախագահը գտնվում է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանն այլ հարցեր է այստեղ բարձրացնում:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի այն մտահոգությանը, թե Ադրբեջանը Զանգեզուրը հայկական տարածք է համարել, Արտաշես գեղամյանը հիշեցրեց իր ելույթները  Բաքվում, Վիեննայում, Հելսինկիում,  որտեղ Գեղամյանն Իլհամ Ալիեւին անվանել է  անգրագետ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ