Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇՓՈԹԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՇՓՈԹԵԼ Է


ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ

 

Մեկնարկես ԱԺ աշնանային նստաշրջանը: Ներկա են 121 պատգամավոր, քվորում կա, նիստը սկսվեց: Ինչպես հայտնի է այս քառօրյային պետք է քննարկման դրվի սահմանադրության նոր նախագիծը: Ինչպես եւ սպասելի էր նոր սահմանադրությունից <մրսած> եւ սարսափած <ամենագետ> պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը անհանգիստ եւ ինչ որ տեղ ծիծաղելի շարժումներ ու ելույթներ են ունենում: Փոստանջյանը բարձրաձայնում է, որ Ազգային ժողովում են գտնվում ՀՀ նախագահի փաստաբանները եւ նա պահանջում է, որպեսզի երկրի նախագահը ինքը, անձամբ, այսօր ներկա գտնվի ԱԺ-ում եւ պատասխանի սահմանադրությանը վերաբերող հարցերին, քանի որ նրանք ստացել են իրավական եւ ոչ թե քաղաքական հարցերի պատասխան. <Մեկնարկել է դատական նիստը առանց ամբաստանյալի>,- հուզված ասաց պատգամավորը՝ փնտրելով ազգային ժողովում ՀՀ նախագահին այն դեպքում, որ նախագահը պաշտոնական այցով գտնվում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին: Նշենք, որ դահլիճում գտնվում են 50-ից ավել լրատվամիջոցներ, որոնք ուղիղ հեռարձակում են ապահովում, որտեղ պարզ երեւում է, փոստանջյանազուրաբյանական ներկայացումը, ինչը զավեշտ է առաջացնում ներկա այլ պատգամավորների մոտ:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ