Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ. «ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵՔ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ.

«ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵՔ»

 

ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկել է: Մտքերի փոխանակման ժամանակ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը առաջարկեց նոր Սահմանադրության քննարկումը ուղիղ եթերով հեռարձակել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, ասաց, որ այդքան ռեսուրս չկա  այդ ամենը կազմակերպելու: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս անդրադարձավ նոր Սահմանադրությանը եւ հայտարարեց, որ պետք է իշխանափոխության գործընթաց սկսել, քանի որ նոր Սահմանադրությունը ոչ մի կապ չունի մեր ազգային շահի հետ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նոր խորհրդարանի նիստերը հեռարձակվում են  ԱԺ-ի կայքով եւ հեռուսաընկերություններից մեկով: Զուրաբյանը դա համարեց դավադրություն ժողովրդի թիկունքում: Գալուստ Սահակյանն էլ համարեց Զուրաբյանի պահանջը՝ շանտաժ:

ՀՀԿ պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ  խորհուրդ տվեց ընդդիմադիր իր գործընկերներին բիբլիական ձեւով ռասիզմի մասին խոսելուց առաջ հայելու մեջ նայել: Ժողովրդական խոսք  կա` եթե մատը չի վառվում, չի հասկանում` դա ինչ է: Խոսում են մարդիկ, որոնք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան`ժողովուրդն ինչ է ասում կամ ուզում: «Դուք ձեզ մի սահմանափակեք, ուրիշին էլ մի սահմանափակեք»,- եզրափակեց իշխող կուսակցության պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ