Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երեւանում

Արխիվ 12-16

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երեւանում

 

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը երեքշաբթի Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել է 2016թ. կազմակերպության գործունեության առաջնայնությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դուշանբեում կայացած նիստում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը, ինչպես նաեւ 2016թ. կազմակերպության գործունեության առաջնայնությունները։

Մասնավորապես սահմանվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման զինվորական կոնտինգենտների համագործակցության պլանը եւ արտակարգ իրավիճակում հավաքական արձագանքման համակարգի գործունակության հեռանկարները։

Հաղորդվում է, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների  հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել 2016թ. Երեւանում։

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների  հանձնաժողովը ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության ոլորտում համագործակցության համակարգման խորհրդատվական եւ գործադիր մարմինն է։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ