ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋԵՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Արխիվ 12-16ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋԵՑՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին որոշումը: Սև ցուցակը հրապարակվել է ԵՄ պաշտոնական էջում:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, սահմանփակումները գործում են 149 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց նկատմամբ: Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև հաջորդ տարվա մարտը:
Պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը կայացվել է երեկ: Եթե երկարաձգումը չլիներ, ապա պատժամիջոցների ժամկետն ասյօր՝ սեպտեմբերի 15-ին կլրանար:
Սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ եվրոպական բանկերում նրանց ակտիվները կսառեցվեն: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա եվրոպական բիզնեսի հետ նրանց բոլոր կապերը կխզվեն:
Պատժամիջոցների կիրառման պատճառ են դարձել նախորդ տարվա մարտին տեղի ունեցած ուկրաինական ճգնաժամն ու Ռուսաստանին Ղրիմի միացումը: Սև ցուցակի կազմման աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան: Դրան ի պատասխան Մոսկվան 2014 թ. էմբարգո սահմանեց եվրոպական արտադրանքի նկատմամբ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk