ՊԱՏԱՆԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ԻՐ ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՊԱՏԱՆԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ԻՐ ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացան միջքաղաքային 47-րդ համահայկական խաղերը: Շախմատ մարզաձեւի մրցաշարում բացառիկ ունակություններ ցուցադրեց եւ մրցակիցների նկատմամբ բացարձակ առավելություն գրանցեց Թեհրանը ներկայացնող 9-ամյա Դրո Նազարյանը, ով դարձավ ոսկե մեդալակիր: Հատկապես ուշագրավ է, որ պատանի շախմատիստը իր հաշվին գրանցել է հաղթանակների շարք, եւ ոչ մի միավոր չի կիսել մրցակիցների հետ: Դրո Նազարյանը շախամատով զբաղվում է 5 տարի, նրա ցուցադրած շախմատային ունակությունները խոստանում են, որ ապագայում եւս մեկ անուն միջազգային հարթակում մշտապես բարձր է պահելու Հայաստանի մարզական պատիվը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
