ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԷՑ-Ի ԽՆԴԻՐԸ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»
Արխիվ 12-16ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ
ՀԷՑ-Ի ԽՆԴԻՐԸ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է նաեւ հոսանքի թանկացման խնդրին: Նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին ՝ 2002-2009 թվականներին, ՀԷՑ-ն աշխատել է շահույթով և կայուն սակագնային քաղաքականությամբ: ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ, ՀՔԴՄ կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանին ուղղված «Իրավունքի»-ի այն դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին է, որ Ռ. Քոչարյանը դարձյալ արդարանում է, փորձում է նորից համոզել, որ իր տարիներին այս հարցում եւս կայունություն է եղել, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր փորձերը զուգահեռներ անցկացնել 2000-2008 եւ 2008-2013 թթ-ի միջեւ անհաջող են, որովհետեւ դրանք որակապես գլոբալ տնտեսական միջավայրեր են: Քոչարյանի ղեկավարման տարիներին արտաքին տնտեսական գործոնները միանգամայն բարենպաստ էին երկրի տնտեսության զարգացման համար: Նույնը բանը, ցավոք սրտի, չենք կարող ասել 2008-ից հետո»:
Նախկին մեկ այլ վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի խնդիրը Քոչարյանի ղեկավարման տարիներից է գալիս («Այնպիսի մարդիկ, ինչպիսին է ՀՀ երկրորդ նախագահը, պետք է իմանային, թե ինչպես են արդյունավետ կառավարողից տալիս աշխարհի ամենավատ կառավարողներից մեկին»): ՀՀԿ պատգամավորի կարծիքով, եթե հարցն այդ տեսանկյունից նայենք, ապա Բագրատյանի դեպքում ՀԷՑ-ի խնդիրը 1990-ականներից է գալիս: «2000 թ-ին Պուտինը դարձավ ՌԴ նախագահ: Նավթի բարելն այդ ժամանակ արժեր 21-22 դոլար: 2008-ին նավթի բարելը դոլար էր: Այս ամենն էապես ազդում է տնտեսական իրավիճակի վրա: Երբ դու էներգակիրների նման բարենպաստ միջավայր ունես, քո մոտ սակագնի խնդիր չի առաջանում: 2001-2003թթ-ին մենք գազը սահմանին գնել ենք 54 դոլարով: Հետագայում, սակայն, գազը թանկացավ, միջազգային կոնյուկտուրայի փոփոխության պատճառով: Հիմա սա ոչ Քոչարյանից էր կախված, ոչ Անդրանիկ Մարգարյանից, ոչ էլ Սերժ Սարգսյանից: Սա ՌԴ-ի քաղաքականությունն է»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
