ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՓՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ»
Արխիվ 12-16ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՓՈՒՄ Է
ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ»
«Ոչ»-ի ճակատի մաս կազմող կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնություններն անելու են ամեն ինչ` տապապելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Մինչդեռ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ «Ոչ»-ի ճակատի հաջողումը կախված է իշխանական ընտրազանգվածի բաժանումից ու իշխանական ճակատի դիրքորոշումից. «Նոր Սահմանադրությունը խփում է անգամ իշխանականների շահերին: Մի մասը նոր Սահմանադրության պատճառով կարող է կորցնել պաշտոնը, կամ դիրքերը թուլանան: Այնպես որ սա ընդդիմության հետ ոչ մի կապ չունի»:
Որքանով է բարենպաստ իշխանության վարքագիծը նոր Սահմանադրությանը դեմ եղող քաղաքական ուժերի համար: Այնքանով է բարենպաստ, որ ըստ Ադիբեկյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է` չի ցանկանում մնալ իշխանությունում: Սա հնարավորություն է տալիս ոչ իշխանական կուսակցություններին պայքարել իշխանության համար: Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր, որոնք դեմ են նոր Սահմանադրությանը, չեն հավատում, սակայն Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը: Ահարոն Ադիբեկյանը չհավատացողներին այսպես է պատասխանում. «Եթե նման մակարդակի քաղաքական գործիչն իր խոստումը չկատարի կամ սուտ խոսի, էլ ինչ սպասենք շարքային սովորական քաղաքական գործիչներից: Նա մի քանի անգամ է կրկնել, որ չի հավակնում ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնին: Չեմ կարծում, որ նա ցինիկ հայտարարություն անի, հետո հետ կանգնի իր խոսքից»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
