Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ. «ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՔԻՉ ՄՏԱԾԻ ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾ ԱՆԻ...»

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ. «ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՔԻՉ ՄՏԱԾԻ

ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾ ԱՆԻ...»


 


Օրերս գտնվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում շրջայց կատարեցինք քաղաքի տարբեր մասերում հարց ու փորձ անելու գյումրեցիների ապրելակերպի եւ Գյումրու վիճակի մասին: Առաջին հայացքից, որպես ոչ գյումրեցի, նկատեցինք, որ քաղաքը համեմատ նախորդ տարիների փոքր ինչ պայծառացել էր, տարբեր տեղերում նկատեցինք շինարարական աշխատանքներ, իսկ մարդիկ էլ առաջվա նման կոտրված չէին: Ավելին, զրուցելով նրանց հետ որեւէ մեկի խոսքի մեջ չհանդիպեցինք աղետի գոտի բառակապակցությունը: Սա այն, ինչ նկատեցինք առաջին հայացքից: Սակայն, ինչպես ամենուր, Գյումրին ու գյումրեցիները եւս ունեն իրենց բազում խնդիրները, հոգսերը, քաղաքում տիրող անարդարությունները եւ այլն: Նկատենք, որ շինարարական աշխատանքներն ու ասֆալտախատում հիմնականում կատարվում են քաղաքի կենտրոնական մասերում, ջրագծերն էին փոխվում, որի արդյունքում որոշ թաղամասեր կունենան ջուր, իսկ որոշ թաղամասեր էլ 24 ժամյա ռեժիմի կանցնեն: Սակայն շրջելով քաղաքում որեւէ տեղ չնկատեցինք աղբամաններ, որտեղ կարող էինք աղբ նետել, սակայն դրա փոխարեն բավականին լավ վիճակում էին գտնվում գյումրվա հին ցայտաղբյուրները եւ դրանից հոսող համեղ ու սառը ջուրը: Շրջելով տարբեր թաղամասերում նկատեցինք նաեւ մի ընդհանուր բան, որի մասին մեզ ասացին նաեւ բնակիչները. <Ասում են քաղաքը ասֆալտապատում են, բայց աղջիկ ջան, դա անում են մենակ կենտրոնական մասերում, կենտրոնից դուրս, այսինքն երկրորդական փողոցները գտնվում են ուշադրությունից դուրս: Մեր մոտ սովետի ասֆլատն ա մինչեւ հիմա: Բալասանյանը կանգնում ա հրապարակի մեջտեղը ու մեզ հարցնում, ոնց կարաք ասեք, որ ասֆալտապատում չկա, հլա մի նայեք ինչ լավ ասֆալտա եստեղ: Դե բնական ա, եթե նա կարողանա հրապարակից այն կողմ բան տեսնի, հաստատ կնկատի, որ թռիչք-բարձրությունով ենք գնում-գալիս: Լավ կլինի, մի քիչ քի’չ պիվա խմի, քիչ մտածի իրա գործարանի մասին, բայց ավելի շատ գործ անի քաղաքի համար>:

Այնուամենայնիվ արդյոք չկա որեւէ դրական փոփոխություն հարցին գյումրեցիները պատասխանում էին, որ շատ թե քիչ ավելացել է փողոցների լուսավորությունը, աղբահանությունը, եթե նախկինում կատարվում էր ամիսը մեկ անգամ, ապա հիմա ավելի շուտ-շուտ են դա իրականացնում. <Չենք կարող ասել, որ ոչինչ չի կատարվում, բայց ես քաղաքի համար Ղուկասյանը ավելի շատ բան է արել: Բալասանյանը ուղակի եկավ պատրաստիի վրա: էլ չենք ասում, որ քաղաքապետարանում ծայրից-ծայր, բոլորը իրա բարեկամներն են, իրավունք չունենք մի բան ավել ասելու: Ճիշտ ա հիմա մեր քաղաքը ավելի հանգիստ վիճակում, քան Ղուկասյանի օրոք, բայց Ղուկասյանը, երբ մի բան էր խոստանում, մենք գիտեինք, որ դա իրականանալու է ու այդպես էլ կար: Եթե հարց էինք ունենում Ղուկասյանը մեզ համար ավելի հասանելի ու ժողովրդի կողքին կանգնող մարդ էր իրա թերություններով հանդերձ: Լավ կլինի հյուրանոցներ ու կաֆեներ բացելու փոխարեն գործարաններ բացեն, գնանք աշխատենք, որ չարտագաղթենք>,- մեզ հետ զրույցում ասում էին գյումրացիները:

 

 

 

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված