Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՔԱՀԱՆԱ. «ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

Արխիվ 12-16

ՔԱՀԱՆԱ. «ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ»


ՀՀ գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում է գտնվում 1912 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը  Խորհրդային Միության տարիներին  ծառայել է որպես ցորենի պահեստ, միայն  ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել կրկին գործել:  Սուրբ Աստվածածինը համարվում է Վարդենիսի տեսարժան վայրերից մեկը, որի բակում գտնվող  15-18 –րդ դարերի գեղազարդ խաչքարերն ու  տապանաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների համար:

Այսօր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, եկեղեցու տանիքն անբարեկարգ վիճակում է հետ, անձրեւների ժամանակ ջուրն ամբողջությամբ լցվում է եկեղեցի: Վարդենիսի եւ տարածաշրջանի հեգեւոր հովիվ տեր ՏԱՐՈՆ քահանա ՀՈՒՆԱՆՅԱՆԻ խոսքով` սուրբ Աստվածածինը վերջին անգամ վերանորոգվել է 1986 թվականին.«Եկեղեցու տանիքի վերանորոգման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 30 հազար դոլար: Այս պահին եկեղեցու զանգակատուն նույնպես կիսակառույց է, որը նույնպես պետք է կառուցվի:  Բակում չունենք  երիցատուն,  բացի այդ, պետք է փոխենք  եկեղեցու պատուհանները եւ ցանկապատենք»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց տեր Տարոն քահանան: Ըստ քահանայի, որոշ մարդիկ  կաջակցեն եկեղեցու վերանորոգման ծախսերը հոգալու համար, սակայն վերանորոգումն ավարտին հասցնելու համար, այս պահին ավելի շատ մարդկանց աջակցության կարիք կա:

Տեր հոր  փոխանցմամբ` Վարդենիսի բնակիչները ջերմեռանդ հավատացյալներ են, ապրում են  մեծ հավատքով, սակայն շատ հեռու են եկեղեցական կյանքից ու Աստվածաշնչից.«Քրիստոնեական հավատքի եւ Հայ Առաքելական եկեղեցու մասին մարդկանց հետ մասնավոր շատ զրույցներ եմ ունենում եւ վերջին շրջանում այդ զրույցները կարծես թե տալիս են իրենց դրական արդյունքը: Նրանք սկսել են ավելի շատ եկեղեցի այցելել, կիրակնօրյա պատարագներին ավելի մեծ թվով  մարդիկ են մասնակցում: Վարդենիսցիները եկեղեցի չեն այցելում գիտելիքների պակասի պատճառով, եթե նրանց տաս այդ գիտելիքները, ապա բոլորն էլ կհասկանան,  որ միակ ճշմարիտ հավատքը,  քրիստոնեական հավատնք է: Նրանք բոլորն իմ զավակներեն են, որոնց համար ես ցավում եմ եւ փորձում ամեն ինչով օգտակար լինել»,-ընդգծեց քահանան:

Տեր Տարոն քահանա  Հունանյանը չթաքցրեց, որ Վարդենիում, ինչպես  Հայաստանի որոշ բնակավայրերում,  կան աղանդավորականներ: Վարդենիս քաղաքում նրանց թիվը շատ չէ, նրանք շատ են հատկապես գյուղերում.«Վարդենիսում  աղանդավորների դեռեւս չեմ հանդիպել, երբեմ մարդիկ ինձ տեղյակ են պահում, որ այս կամ այն վայրում կան աղանդավորականներ: Մենք նրանց հատուկ ուշադրություն չենք դարձնում եւ համարում ենք, որ աղանդավորները մեր մոլորված եղբայրներն են: Երբ մարդու մարմինը տկարանում կամ հիվանդանում է, մարդը փորձում է բուժել այն, այլ ոչ թե կտրել: Մենք էլ փորձում ենք այդ մոլորված մարդկանց դարձի բերել: Մենք բոլորս միասին պետք է կարողանանք մոլորվածներին տանել ճիշտ ուղղով »,-եզրափակեց քահանան:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված