Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ

Արխիվ 12-16

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ

Թուրքիայում քրդական հարցը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Չկա գրեթե մեկ հարց, որը կապված չէ դրա հետ, դա մեր ազգային ոճն է: Այս մասին Worldcrunch-ում հրապարակված հոդվածում գրել է թուրք լրագրող, գրող, վավերագրող եւ Radikal-ի սյունակագիր Ումիթ Քիվանչը:

Թուրքիայի մահմեդական մեծամասնության՝ սուննիների յուրահատուկ գծերից մեկը, ըստ լրագրողի, ցատկերի հանդեպ հակվածությունն է: «Ցատկ մեկ քայլ առաջ այն տեղից, որտեղ նրանք պետք է գտնվեին, ցատկ՝ նպատակ ունենալով ազատվել այս կամ այն պատմական խնդրից: Օրինակ՝ նրանք չեն կարողանում քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ անհնար է խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ ծրագրվեց եւ իրականացվեց Ցեղասպանությունը: Նրանք փորձում են մարդկանց զանգվածային կոտորածն ու իրենց իսկ հայրենիքից նրանց տարհանումն արդարացնել «բայց, բայց...» բառերով եւ խոսելով «հայկական բանդաների եւ նրանց գործողությունների» մասին»,- նշել է Ումիթ Քիվանչը:

Սակայն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում դիտարկել այն հարցը, թե ինչպես եւ ինչու են ձեւավորվել այդ «բանդաները»:

«Քրդերի համոզմունքը, որ իրենց բանակ է անհրաժեշտ, ինչպես պետության, այնպես էլ սուննի մեծամասնության գործողությունների ուղղակի հետեւանք է: Բազմաթիվ քրդեր, որոնք փորձել են փոփոխությունների հասնել քաղաքականության օգնությամբ, սպանվել են կամ բանտում են»,- ընդգծել է Քիվանչը:

Լրագրողը հավելել է, որ հիմա՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քրդական քաղաքական կուսակցությունը՝ HDP-ն, կարողացավ խորհրդարանում 80 տեղ ապահովել, թուրքական պետությունն ասում է. «Ոչինչ չի նշանակում այն, որ այդ ուղին երկրի համար խաղաղ ապագա է խոստանում: Մեզ համար խաղաղ քաղաքականության ուղի չի լինի: Խաղաղություն չի լինի ձեր գյուղերում եւ քաղաքներում: Դուք ապրելու իրավունք չունեք, քանի դեռ ծնկի չեք եկել»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ