ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱԶԴՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱԶԴՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամիսներ առաջ քրդական որոշ շրջանակներ կանխատեսել էին բախումներ ու լարում Թուրքիայում: Դաշնակցական գործչի խոսքով` լարված իրավիճակը կպահպանվի մինչեւ նոյեմբերին կայանալիք ընտրությունները: «Ստեղծված իրավիճակը նաեւ ինչ-որ չափով Էրդողանի ցանկությունն է. նա ցանկանում է մեծացնել նախագահի լիազորությունները, այդ պատճառով չի ցանկանում կազմել կառավարություն այլ կուսակցությունների հետ»:
Թուրքիան, սակայն, վախենում է ոչ թե քրդական պետության ստեղծումից, այլ քրդական ցանկացած միավորում անհանգստացնում է իրեն:
Ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Կիրո Մանոյանի խոսքով` Հայաստանը զգոն ու զգույշ պետք է լինի, ուշադիր հետեւի Թուրքիայում տեղի ունեցող գործընթացին: «Այս իրադարձությունները ազդում են Ադրբեջանի հնարավորությունների վրա` Բաքու-Թիֆլիս գազամուղը երկու անգամ պայթեցվել է»,- վերլուծում է պրն Մանոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
