Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետը
Արխիվ 12-16Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետը
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը տեղեկացնում է, որ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:
Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
