2016-ի պետբյուջեում Ադրբեջանի նավթի բազային գինը պետք է լինի 50-55 դոլար մակարդակի վրա. SOCAR
Արխիվ 12-162016-ի պետբյուջեում Ադրբեջանի նավթի բազային գինը պետք է լինի 50-55 դոլար մակարդակի վրա. SOCAR
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի բազային գինը պետք է գտնվի 50-55 դոլար մակարդակի վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
«Եթե մեր կողմից վաճառվող արտադրանքի (նավթ) գինը նվազել է ավելի քան երկու անգամ, ապա դա նշանակում է, որ համապատասխան 2-2.5 անգամ նվազել է նաև վաճառքից ստացվող շահույթը։ Իսկ դա էլ նշանակում է, որ հաջորդ տարի կրճատվելու են պետբյուջե մուտքերը։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա պետբյուջեում նավթի գինը պետք է գտնվի 50-55 դոլար մակարդակի վրա»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեն կազմվել է մեկ բարել նավթի համար 90 դոլար գնային հաշվարկի հիման վրա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
