Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ՈՐ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎԵԼ ԵՆ»

Արխիվ 12-16

ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ՈՐ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԼՈՒԾՎԵԼ ԵՆ»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրերս Ծաղկաձորում հրավիրված սեմինարի ընթացքում, խոսելով «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքներից և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկից նկատեց. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»:

 


Նախարարի խոսքով.«Վարկային ծրագրերն առհասարակ թույլ են տալիս բացել զարգացման հեռանկարներ` կյանքի կոչել այն ամենը, ինչ պետական բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել»:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության մատչելիության ապահովմանը, տեղեկացրեց, որ հատկապես մարզերում դա հնարավորություն է տալիս ազատել ծնողական ձեռքերն աշխատանքի համար, և դրանց հիմնումը դարձել է օրհասական խնդիր:  Այս ծրագրի միջոցով 20.000 երեխայի համար 280 նախակրթարան բացվեց: Կարող ենք ասել, որ այս ծրագիրը հաջողված է, սակայն ասել, որ նախադպրոցական կրթության խնդիրները լուծվել են, չենք կարող, բայց եւ այնպես, կարող ենք վստահաբար նշել` խնդիրների մեծ մասը լուծված է:

Նախարարը իր խոսքում անդրադարձավ նաեւ ավագ դպրոցների բարեփոխման խնդիրներին, նշելով, որ սա ամենաբարդ բարեփոխումն է և՛ հոգեբանական, և՛ ֆինանսական առումով՝ այս ընթացքում ավագ դպրոցները համալրվել են, վերապատրաստումներ են անցել հազարավոր ուսուցիչներ: «Առանց վարկային ծրագրի՝ մեզ համար էլ ավելի դժվար կլիներ անել այս ամենը»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ