ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 83 ՀԱԶԱՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹՅԱԼ
Արխիվ 12-16ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 83 ՀԱԶԱՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹՅԱԼ
Փախստականների թիվը, ովքեր սեպտեմբերի սկզբից Ավստրիայի հետ սահմանով մուտք են գործել Գերմանիա, հասել է 83 հազարի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին: Այդ գերատեսչությունը Գերմանիայում զբաղվում է սահմանային վերահսկողությամբ:
«Դաշնային ոստիկանությունը ամսվա սկզբից գրանցել է ավելի քան 83 հազար անօրինական մուտք գերմանա-ավստրիական սահմանով, այդ թվից 30 հազարը միայն անցած հանգստյան օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
2015 թվականի սկզբից ԵՄ տարածք է ներթափանցել մոտ 500 հազար ներգաղթյալ, օրեցօր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանածներով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
