«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Սեպտեմբերի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ազդարարեց թատերաշրջանի բացումը` «Ուշ լինի, նուշ լինի» օպերետի բեմադրության առաջնախաղով: Օրը նշանավորվեց նաեւ նրանով, որ «Իրավունքը» թատրոնի համար անակնկալ էր պատրաստել, ինչի մասին բեմ բարձրանալով նշեց թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. «Նախ շնորհավորում եմ թատրոնի անձնակազմին թատերաշրջանի մեկնարկի եւ ներկայացման առաջնախաղի կապակցությամբ: «Իրավունք» թերթը մի լավ ավանդույթ ունի` ամփոփելով տարին ընտրում է լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչներին ու
հաջորդ տարվա ընթացքում հանձնում համապատասխան պատվոգրերը: Եվ այդ առթիվ պատվոգիր է տրվում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին` «Իրավունք» թերթի կողմից 2014 թվականին ՀՀ –ում թատերական ոլորտում լավագույն թատրոն ճանաչվելու կապակցությամբ` տարվա ընթացքում հայ դրամատուրգների գործերը, մասնավորապես` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը ցուցադրելու համար»:
Հավելենք, որ թերթի խմբագրակազմի արդարացի որոշումը եւս մեկ անգամ հաստատվեց հանդիսատեսի չդադարող ծափողջյուններով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
