Ա.Ա-2015.ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 1 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ 3 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Արխիվ 12-16Ա.Ա-2015.ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 1 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ 3 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Լաաս Վեգասում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացրին հունահռոմեական ոճի 8 եւ ազատ ոճի 7 ըմբիշներ: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ թիմը մրցահարթակ էր մեկնել հետեւյալ կազմով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ): Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմն էլ ուներ հետեւյալ կազմը՝ Գարիկ Բասեղյան(57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիեւ (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ): Մարտական կազմերով աշխարհի առաջնության մեկնած մեր հավաքականները ցավոք կարաղացան նվաճել միայն մեկ ոսկե մեդալ եւ երեք օլիմպիական ուղեգիր: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը, ձեռք բերեց նաեւ օլիմպիական ուղեգիր, մյուս եւրկու ուղեգրերը նվաճեցին՝ Միհրան Հարությունյանը եւ ազատ ոճի ըմբիշ Լեւան Բերիանիձեն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk