ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ՈՐԴԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՍԱՐՍԱՓ-ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ՈՐԴԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՍԱՐՍԱՓ-ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին`Պատրիկն առաջին անգամ նկարահանվել է սերիալում` «Թագուհու բղավոցը» սարսափ -կատակերգությունում: Այս մասին հայտնել է նախագծի հեղինակներից մեկը`Ռայան Մերֆին:
Բազմասերիանոց ֆիլմի առաջին սեզոնի բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 22-ին, սերիալը կցուցադրվի Fox հեռուստաըկերությամբ: Նախագծի հեղինակներն առայժմ չեն ասել, թե սերիալում Պատրիկը ինչ դերով է հանդես գալիս:
Սերիալում նկարահանվել են նաեւ Էմմա Ռոբերտսը, Ջեյմի Լի Կերտիսը, Արիանա Գրանդը եւ Լիա Միշելը: Սերիալի առաջին սեզոնի գործողությունները տեղի են ունենում ուսանողական փոքրիկ ավանում, որտեղ հայտնվում է մարդասպանը եւ փորձում վախեցնել ու սպանել ուսանողներին:
2015 թվականի հունիսին 21-ամյա Պատրիկը նկարահանվել է ճապոնական «Կեսգիշերային արեւ» դրամայում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսին: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016 թվականի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk