Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Իտալիայում հայտնի հայ մոդելը ժամանել է Երեւան ու հանրությանը ներկայացել կրքոտ ֆոտոշարքով

Արխիվ 12-16

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՄՈԴԵԼԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԿՐՔՈՏ ՖՈՏՈՇԱՐՔՈՎ

 

Իտալիայում մոդելային ոլորտում մեծ բարձունքների հասած մեր հայրենակցուհին` ԱՐՄԻՆԱՆ, օրերս ժամանել է Հայաստան: Նախ նշենք, որ համարձակ հայուհին աշխատել է Ֆլորենցիայում եւ Միլանում հայտնի մոդելային գործակալությունների հետ, մասնակցել Armani-ի, Gucci-ի, Versace-ի եւ մի շարք այլ հայտնի բրենդերի մեգացուցադրություններին: Վերադառնալով հայրենիք` կրքոտ գեղեցկուհին հայտնվել է լուսանկարիչ Գեղամ Թադեւոսյանի ֆոտոխցիկի առաջ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց ԱՐՄԻՆԱՅԻ հետ:


- Բավական համարձակ ֆոտոշարքով ներկայացաք հայ հանրությանը, ինչը վստահ ենք մեծ ուշադրություն կգրավի, պատրա՞ստ եք դրան:

- Ես միշտ պատրաստ եմ:

-Չե՞ք կարծում, որ այս ֆոտոշարքը մարտահրավեր է անգամ Քիմ Քարդաշյանին ու Վարդային, ովքեր առավել հայտնի են Հայաստանում:

- Անկեղծ ասած, մտքովս էլ չի անցել:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ Իտալիայում եք ապրում եւ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

- Հրավիրեցին ինձ  որպես մոդել մասնակցելու հայտնի Էնրիկո Քովերի ցուցադրությանը Մոնտեկառլոյում: Այնտեղից էլ եկա Իտալիա եւ արդեն 12 տարի է, ինչ ապրում եմ այնտեղ:

-Ինչո՞ւ որոշեցիք ներկայանալ հանրությանն, ուղղակի, որպես Արմինա:

- Երբ ներկայանում էի Իտալիայում որպես Արմինե, նրանք դժվարանում էին հասկանալ, թե որտեղի ծագում ունեմ եւ գրեթե միշտ սխալվում էին ու ասում` Արմինա: Դրա համար էլ որոշեցի հանրությանը այդուհետեւ ներկայանալ հենց այս անվամբ:

- Հե՞շտ էր Իտալիայում հասնել ճանաչման մոդելային արվեստում:

- Այդքան էլ հեշտ չէր, միայն կասեմ, որ երկար եւ դժվար ճանապարհ եմ անցել:

- Ինչպիսի՞ն էր ընտանիքի արձագանքը, երբ որոշեցիք մոդել դառնալ:

-  Կարծում եմ` հայ ընտանիքներում միշտ էլ լինում են տարաձայնություններ, հատկապես երբ աղջիկը ընտրում է այս ուղին եւ ես էլ բացառություն չէի:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ հայրենիքում չէիք եղել եւ ինչպիսի՞ն էր այն ձեր աչքերով:

- Երկար տարիներ այստեղ չէի վերադարձել, ասեմ, որ շատ եմ սիրում իմ հայրենիքը եւ բավականին փոփոխություններ եմ տեսնում: Հայաստանում մեծ առաջընթաց կա:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում եւ արդյոք դրանք կապ կունենան Հայաստանի հետ:

- Այո, կան բազմաթիվ ծրագրեր, բայց դեռ շուտ է խոսել այդ մասին:

- Մեր տղամարդ ընթերցողները, պարզապես, մեզ չեն ների, եթե չհետաքրքրվենք, թե ո՞վ կարող է լինել Ձեր կողքին:

- Անկեղծ տղամարդը...

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված