Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

 

ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այնուհետեւ վարչապետ Հ. Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի եւ կինոյի գործիչների հետ, որոնց թվում էին Կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ, Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, Համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, Գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՈՏՆՅԱՆԸ, Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար, թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ, Հեռուստատեության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ եւ այլք:

Տարածված հաղորդագրության համաձայն, անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում իրականացվող ծրագրերի եւ հուզող խնդիրների մասին: ՀՀ վարչապետը պատասխանել է նաեւ մտավորականներին հետաքրքրող մի շարք

հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մշակույթի բնագավառին, այնպես էլ կառավարության առաջնություններին եւ իրականացվող ծրագրերին:

Հ. Աբրահամյանը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը եւ նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հավելենք, որ թանգարանը համարվում է Աշտարակի ամենագործուն մշակութային օջախներից մեկը։ Այստեղ ոչ միայն պահպանվում է Պռոշյանի հիշատակը եւ պրոպագանդվում է նրա ստեղծագործությունը, այլեւ այդ ստեղծագործության հիման վրա կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված