ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` «ԸՆԴԴԻՄԱԴԻ՞Ր»
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` «ԸՆԴԴԻՄԱԴԻ՞Ր»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը երեկ ԱԺ-ում նոր Սահմանադրության տեքստի քննարկման ժամանակ ասաց, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ, թեեւ այդ դրույթի անհրաժեշտությունը չկա: «Կարծում եմ` այս դրույթը երբեք չի կիրառվելու, ինչպես բազմաթիվ սահմանադրական այլ դրույթներ մեր իրականության մեջ: Օրինակ, պատգամավորները չպետք է բիզնեսով զբաղվեն եւ այլն»,-ասաց պատգամավորը:
Հ.Գ. Թվում է` պատգամավորն արտառոց ոչինչ չի ասել` օրենքով պատգամավորները բիզնեսով չպետք է զբաղվեն, բայց երբ դիտարկում ես հայտարարությունը կուսակցական տեսանկյունից, տպավորությունն այնպիսին է, որ նա անուղղակի քննադատում է իր գործընկերներին: Բոլորիս էլ հայտնի է` բիզնեսմեն պատգամավորներից շատերը իշխող կուսակցության շրջանակից են, Մարտիրոսյանի գործընկերները: Հետաքրքրիր է` գալիք ընտրությունների շեմին երիտասարդ պատգամավորը կոնկրետ անուններ կհնչեցնի, թե՞ կբավարարի այսպիսի անուղղակի հայտարարությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk