ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԵՄ ԱԶԱՏԵԼ «ՀԱԳՈՒԿԱՊԻ»»
Արխիվ 12-16ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԵՄ ԱԶԱՏԵԼ «ՀԱԳՈՒԿԱՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ»»
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն լուրերին, թե ինքն աշխատանքից ազատել է նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օգնականներից մեկին: «Սիրելի ընկերներ
Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- գրել է նախարարը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk