ԴԵՍՊԱՆ. «ԼԱՎ ԿԱՄ ՎԱՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԼԻՆՈՒՄ ԵՆ ՎԱՏ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ»
Արխիվ 12-16ԴԵՍՊԱՆ. «ԼԱՎ ԿԱՄ ՎԱՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԼԻՆՈՒՄ ԵՆ ՎԱՏ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ»
Նոր Սահմանադրության նախագծի խնդրահարույց կետերից մեկը միջազգային իրավունքի նորմերի գերակայությունն է: Արտակարգ եւ լիազոր դեսպան, վերլուծաբան Արման Նավասարդյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ այդ դրույթը նվազեցնում է Հայաստանի ինքնիշխանությունը: Գերակա պետք է լինի մեր սահմանադրությունը
Ընդհանուր առմամբ նոր Սահմանադրության նախագծին դեմ է վերլուծաբանը, քանի որ լավ կամ վատ սահմանադրություն չեն լինում, լինում են վատ ղեկավարներ: «Կիսապատերազմական վիճակում սահմանադրությունը փոխելը ճիշտ չեմ համարում: Հայաստանի նման երկիրը չի կարող վարչապետական կառավարման համակարգում նորմալ աշխատել: Կիսապատերազմող երկրի դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լինի նախագահը: Մեզ անհրաժեշտ է փափուկ ավտորիտար, ուղղագիծ ռեժիմ»,-եզրափակեց Արման Նավասարդյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk