Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑ Է, ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ` ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ

Արխիվ 12-16

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑ Է, ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ` ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ

 

2015 թ. սեպտեմբերի 11-ին Երևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը: 
Ավելին, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով, մասնավորապես, փաստել է հետևյալը.
1/ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև պողոտայի երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ այդ գործողություններն իրականացվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ իրազեկմամբ անցկացվող հավաքներին վերաբերող պահանջների խախտմամբ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մաս).
2/Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունեցել է բավարար տվյալներ՝ դրա վաղօրոք կազմակերպված լինելու վերաբերյալ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1-ին մաս).
3/ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը բացարձակ բնույթ չունի և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել այլ անձանց սահմանադրական իրավունքների, հանրության շահերի պաշտպանության համար՝ դրանց անհամաչափ սահմանափակումը կանխելու նպատակով (ՀՀ Սահմանադրության 43 հոդված և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդված): Հետևաբար, իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել:
Նույն հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը նշել է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար և անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 (վեց) ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար:
Նշված ժամկետի ավարտից հետո, 2015թ. սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ՀՀ ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել:
Այնուհետև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:
Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված