Ա.Ա-2015. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ԵՎՍ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ա.Ա-2015. ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ԵՎՍ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լաս Վեգասում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի մրցումային երկրորդ օրը անհաջող ընթացք ունեցավ հայ ըմբիշների համար: Մրցագորգ դուրս եկան 61, 86 եւ 97 կգ քաշային ըմբիշները:
61կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 2015թ-ի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, ով պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:8 հաշվով առավելության էր հասել իսրայելցի Էմրահ Գասանովի նկատմամբ: Սակայն 1/4 եզրափակչում մեր ըմբիշը ցավալի՝ 7:10 հաշվով պարտություն կրեց բուլղարացի Վլադիմիր Դուբովից: Ու քանի որ առաջնությունը հաջող չդասավորվեց նաեւ Դուբովի համար, Վոլոդիան զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:
86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Մուսա Մուրթազալիեւը, ով որակավորման փուլում մրցեց Ֆինլանդիայի ըմբիշ Վիլե Տապանի Հեյնոյի հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով:
97 կգ քաշայինների պայքարում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակչում գոտեմարտեց հարավկորեացի Յաեգանգ Կիմի հետ եւ պարտվեց տվեց 0:5 հաշվով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk