Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. «ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՎԱՔՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՉԷ»

Արխիվ 12-16

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. «ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՎԱՔՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՉԷ»

 

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կողմից 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-23.00 «Ազատության» հրապարակում հավաքի և ժամը 19.30-ից «Ազատության» հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Ազատության» հրապարակ երթուղիով երթի անցկացումը: Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:
Ներկա պահին հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ոստիկանության բազամաթիվ նախազգուշացումները, շարունակում են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների ազատության իրավունքի իրացման ցանկացած ձև պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:
Հավաքների ազատության իրավունքը չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման նպատակով: Այս սահմանափակումներն ուղղակիորեն վերաբերում են խաղաղ հավաքներին և բխում են ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի դրույթներից:
Հավաքի մասնակիցներին և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարացվել:
ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել, որ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունի բավարար տվյալներ՝ դրա նախապես կազմակերպված բնույթի վերաբերյալ:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքից, մասնավորապես, դրա 14 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից պարզորոշ հետևում է, որ ցանկացած հավաք, այդ թվում՝ խաղաղ, ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Միաժամանակ հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը հավաքների ազատության իրավունքի բովանդակության մեջ չի ներառվում:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ
:

 


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված