Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԿՐԿԻՆ ՓԱԿ Է

Արխիվ 12-16

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԿՐԿԻՆ ՓԱԿ Է


Արդեն մի քանի ժամ է ինչ <Ոչ թալանի> նախաձեռնության անդամները կրկին փակել են Բաղրամյան պողոտան եւ պայքարում հոսանքի գնի թանկացման դեմ: Նշենք, որ ոստիկանները ավելի շատ են քան ցուցարարները: Այդ նկատելով ակցիայի մասնակիցները իրենց ֆեյսբուքյան էջերով կոչ են անում համաքաղաքացիներին գալ եւ միանալ իրենց: Ոստիկանները այս անգամ եւս ջրցան մեքենաներով են եւ պատ են կազմել, որպեսզի ցուցարարները չկարողանան մոտենալ նախագահական նստավայրին: Քաղաքացիների հոսքի թե' ավելացում, թե' պակասում չի նկատվում, սակայն Բաղրամյան պողոտան լքելու ցանկություն էլ չեն հայտնում: Քաղաքական ուժի որեւէ ներկայացուցիչ եւս չի նկատվում, չի նկատվում նաեւ վերոնշյալ նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, չնայած նրան տեսնողներ են եղել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ հայտարարեց, որ փակելով պողոտան խոչընդոտում են երթեւեկությունը եւ այլոց տեղաշարժման իրավունքը, սակայն երիտասարդները շարունակում են անհնազանդությունը: Ակտիվիստները մեջբերում արեցին սահմանադրությունից, որ իշխանությունը պարտավոր է ժողովրդին: Ակտիվիստները նաեւ կոչ են անում, որ եթե իրենց մեջ կգտնվեն անհնազանդներ, սադրիչներ եւ կխաթարեն ոստիկանների աշխատանքը, կամ նրանց վրա ինչ որ բան կշպրտեն, դրանց բռնեն եւ շարքերից հեռացնեն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ